Հայտնաբերվել է Լիտվայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Արթուրաս Ռիմկյավիչյուսի դին, հաղորդում է LRT-ն:
Աղբյուրի տվյալներով, ամենայն հավանականությամբ, 36-ամյա մարզիկը ինքնասպան է եղել: Լիտվայի հավաքականում ֆուտբոլիստն անցկացրել է յոթ հանդիպում և խփել է երեք գնդակ։ Լիտվայի առաջնությունում Ռիմկյավիչուսը մասնակցել է 205 հանդիպման և դարձել 117 գոլի հեղինակ:
Հարձակվողը հանդես է եկել նաև Ֆինլանդիայում, Լատվիայում, Հունաստանում և Բրունեյում։ Արթուրասը Լիտվայի առաջնության ռեկորդակիր է մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ 2012-ին նա «Շյաուլյաի»կազմում 29 խաղում խփել է 35 գնդակ։ Ռիմկյավիչյուսը կարիերան ավարտել էր 2016-ին՝ մի շարք վնասվածքների պատճառով։