Չեխիայի Բռնո քաղաքում ընթանում է ITF-ի վարկանիշային հերթական մրցաշարը՝ BTC Cup Brno 2019՝ 25 հազար դոլար մրցանակային ֆոնդով: Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մասնակցում է մրցաշարին:
Կանանց մենախաղի որակավորման փուլում Ամիրաղյանը մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Ժանա Յաբլոնովսկայի հետ ու 2 սեթում հաղթել 7:6, 5:4 հաշվով:
Ամիրաղյանի ակտիվում գրանցվել է 1 էյս, 7 կրկնակի սխալ մատուցման ժամանակ, 5 իրացված բրեյք-փոինթ՝ 13 հնարավորից:
Այս հաղթանակի շնորհիվ հայ թենիսիստուհիին դուրս է եկել հիմնական փուլ, որտեղ վաղը կմրցի Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Սեդլացկովայի հետ։