Բոլիվիայում ֆուտբոլիստը կոտրել է ոտքը և տաքսու բեռնախցիկում գնացել հիվանդանոց:
75-րդ րոպեին «Օրիենտեի» պաշտպան Մարիո Կուելյարը սահընկում է արել և ձախ ոտքի վնասվածք ստացել: Ակումբի բժիշկները հասկացել են, որ տղայի մոտ փոքր ոսկորի կոտրվածք է, ֆիքսել են վերջույթը և որոշել, որ ֆուտբոլիստին պետք է հիվանդանոց տեղափոխել։
Մարզադաշտում առկա էր շտապօգնության մեքենա, սակայն գիտես ինչու բացակայում էր վարորդը։ Այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները որոշել են գոնե ինչ-որ մեքենայով ֆուտբոլիստին հասցնել հիվանդանոց և տաքսի են կանչել:
Բարեբախտաբար, 180 սանիտմետրանոց ֆուտբոլիստը տեղավորվել է մեքենայի բեռնախցիկում: