Բորի Ֆատին՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատիի հայրը, մեկնաբանել է իրավիճակը, որում հայտնվել է որդին: Իսպանիայի քաղաքացիություն ստանալուց հետո Անսուն կարող է խաղալ այս երկրի հավաքականի կազմում, բայց Բորին որդուն խորհուրդ է տալիս ընտրել Պորտուգալիայի հավաքականը: Անսու Ֆատին ծնվել է Գվինեա-Բիասուում:
Դա նախկին պորտուգալական գաղութ է, որն անկախացել է 1973 թվականին:
«Ես միշտ երազել եմ, որ տղաս կխաղա Պորտուգալիայի հավաքականում: Կարծում եմ՝ նա նույնպես այդ մասին մտածել է: Բայց հիմա ամեն բան մի քիչ բարդացել է:
Մենք արդեն մի շարք հանդիպումներ ենք ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, բայց հետո մեզ վրա սկսեցին մեծ ճնշում գործադրել իսպանացիները: Ինձ անգամ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է զանգահարել:
Անսուն իրեն պորտուգալացի է զգում, նա պետք է խաղա այդ երկրի հավաքականում: Հիմա ամեն ինչ Անսուի ձեռքերում է, սա բացառապես նրա որոշելիքն է», Ֆատի-ավագի խոսքերն է մեջբերել A Bola-ն: