Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է ռասիզմի մասին, տեղեկացնում է Sport 24-ը:
«Չեմ սիրում խոսել ռասիզմի մասին: Կարող եմ ասել, որ խղճում եմ այդ ախտով վարակված մարդկանց:
Թող ասեն և մտածեն այն, ինչ ուզում են»,-ասել է Կառլոսը:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք առաջնություններ սկսվում են Black Lives Matters ակցիայով: