«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է որակազրկվել երեք խաղով ռասիստական արտահայտության համար, հաղորդում է Goal.com-ը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել ուրուգվայցի ֆուտբոլիստին այն բանի համար, որ նա «negrito» բառն է օգտագործել Instagram-ում ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղից հետո (3-2):
Կավանին շատ արագ ջնջել էր այդ գրառումը: Սակայն հիմա հարձակվողը պետք է մինչև հունվարի 4-ը բացատրություն տալ միջադեպի կապակցությամբ: