Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան քննադատել ռուս ֆուտբոլիստներին, հաղորդում է Vesti.ru-ն:
«Մեր ֆուտբոլիստները չեն գնահատում գումարի արժեքը: Նրանք այնքան բարձր աշխատավարձ են ստանում, որ մոռանում են կատարելագործվելու մասին:
Եվրոպայում այդպես չէ:Նրանք այդքան չեն մտածում մեծ գումարների մասին, այլ պարզապես վայելում են ֆուտբոլը:
Կարծում եմ ՝ մեծ փողերը վնասում են մեր ֆուտբոլի զարգացմանը»,- ասել է Ռուսաստանի հավաքականի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Ձյուբան ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է: Նա մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ: