Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Football Italia-ն:
«Մենք հանդիպելու ենք ֆանտաստիկ մի ակումբի, որի կազմում խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նրանց հարձակման գիծը լավագույնն է Եվրոպայում:
Մի բան հստակ է՝ երկրպագուներին երկու դիտարժան հանդիպումներ են սպասվում», ասել է Գատուզոն:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումները կկայանան՝ փետրվարի 18-ին և մարտի 10-ին: