«Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն խոսել է 2019-ին «Ռեալից» հեռանալու մասին:
«Ես բավականին պարզ հասկացրեցի «Ռեալին», որ պետք է հեռանամ: Երբ «Ատլետիկոյից» առաջարկ ստացա, չտատանվեցի:
Գործերս ուղղակի հիանալի են: Շատ ուրախ եմ: Երբ ֆուտբոլիստը խաղաժամանակ է ստանում, նա աճում է, դառնում ավելի լավը: Հենց դա էլ հիմա տեղի է ունենում ինձ հետ»,- Լյորենտեի խոսքերն է փոխանցում Marca-ն: