ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել փարիզյան ակումբ։
«Գիտեք, որ մենք հարգում ենք մյուս ակումբներին ու ուզում ենք, որ ուրիշ ակումբներն էլ մեզ հարգեն։
Ինձ համար Մեսսին «Բարսելոնայի» խաղացող է։ Մենք հարգում ենք «Բարսելոնային»։ Այսօր չենք կարող այդ մասին խոսել»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։