«Ռոմայի» մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Ա Սերիայի 16-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի հետ տնային խաղի հայտացուցակը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որոնց վրա հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է հույս դնել:

Հիշեցնենք՝ «Ռոմա»-ՍՊԱԼ հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ու կմեկնարկի ժամը 21:00-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում:
Այս խաղից առաջ «Ռոման», իր ակտիվում ունենալով 29 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ ՍՊԱԼ-ը 9 միավորով հանգրվանել է վերջին՝ 20-րդ տեղում: