Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Սասուոլոյին»։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր։
Առաջին կեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Պեդրոն։ 45-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ, սակայն այն չեղարկվեց VAR համակարգով, քանի որ Էդին Ջեկոն խախտել էր խաղի կանոնները այդ դրվագում։
Երկրորդ կեսում ևս մեկ գնդակ չեղարկվեց VAR համակարգով։ Այս անգամ աչքի ընկավ հյուրերի կիսապաշտպան Լուկաս Հարասլինը։ Գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը։
Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը 18-ի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Սասուոլոն» 19 միավոր ունի ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։