«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի առաջնության` նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքը:
Նոյեմբերին անցկացրած 4 խաղում տանելով 4 հաղթանակ` գերմանացի մասնագետը Պրեմիեր-լիգայի իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ է արժանացել այս մրցանակին: «Լիվերպուլը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», «Ասթոն Վիլային», «Քրիսթալ Փելասին» և «Բրայթոնին»:

52-ամյա մասնագետը քվեարկության արդյունքում առաջ է անցել Նունու Էշպիրիտու Սանթուից («Վուլվերհեմփթոն»), Բրենդան Ռոջերսից («Լեսթեր») և Քրիս Ուայլդերից («Շեֆիլդ Յունայթեդ»):
Այս պահին «Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը` 16 խաղից հետո վաստակելով 46 միավոր: Մերսիսայդցիները մոտակա հետապնդող «Լեսթերին» գերազանցում են 8 միավորով: