«Ատալանտայի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին, ով վարձավճարով հանդես է գալիս «Պարմայում», մոտ է «Ինտերին» միանալուն: Միլանցիները համաձայնել են վճարել 35 միլիոն եվրո շվեդ կիսապաշտպանի տրանսֆերի համար, հայտնում է Corriere della Sera-ն:
«Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է, որ Կուլուշևսկին թիմին միանա հունվարին: Այժմ «Ինտերը» և «Ատալանտան» պետք է համոզեն «Պարմային» մրցաշրջանի կեսին բաց թողնել կիսապաշտպանին:
Այս մրցաշրջանում Դեյանը գրավել է եվրոպական գրանդների ուշադրությունը`«Պարմայի» կազմում իր գերազանց ելույթներով: Բացի «Ինտերից», խաղացողին պատրաստ են ձեռք բերել անգլիական թոփ ակումբները: