Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Յուվենտուսը» հյուընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել Լևերկուզենի Բայերի դարպասը՝ 0-2:
Հանդիպման ավարտին գերմանացի երկրպագուներից մեկը կարողացել է մուտք գործել խաղադաշտ և ցանկացել հետևի կողմից սելֆի անել Ռոնալդուի հետ: Երկրպագուն անզգուշորեն ցավեցրել է Ռոնալդուին, ինչին պորտուգալացին պատասխանել է շատ կոշտ և նույնիսկ փորձել է հարվածել նրան:
Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները կարողացել են երկպագուին ժամանակին դուրս բերել դաշտից՝ կանխելով միջադեպի հնարավոր տհաճ զարգացումները: