«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Բայերի» հետ խաղը (2:0):
«Չեմպիոնների լիգայի հերթական երեկո: Իմ մրցաշարը: Ես սիրում եմ այն: Ես սիրում եմ խաղալ այս մրցաշարում: Բայց ամենակարևորը թիմն է: Երկրորդ խաղակեսում մենք հիանալի էինք, լավ խաղացինք և երկու գոլ խփեցինք:
Մենք ավարտեցինք առաջին հորիզոնականով`առանց մեկ խաղ պարտվելու: Այսպիսով, մենք շատ ուրախ ենք և վստահ»,- ասել է Ռոնալդուն: