Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական դաշտում հյուրընկալելու է «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա հանդիպման համար։ Ցանկից դուրս է մնացել թիմի ավագ Լիոնել Մեսսին։

Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ 23։55-ին։