Բրիտանական մամուլը (Skysports) հայտնում է, որ Ունաի Էմերին շուտով կդառնա «Էվերթոնի» նոր գլխավոր մարզիչը:
Մասնագետը երեկ հանդիպել է ակումբի ղեկավարության հետ, զրույցի ընթացքում քննարկվել է հնարավոր համագործակցության մասին: Մարզիչը որոշ ժամանակ է խնդրել մտածելու համար: Նշվում է, որ Էմերին ինքն է ցանկանում շարունակել աշխատել Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ վերջերս Էմերին հեռացվել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից: