Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին ու 15-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում արտագնա կարևոր հանդիպումներ կանցկացնի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հետ։
ArmSport-ը նոր հարցում է սկսել՝ առաջարկելով քվեարկել, թե քանի միավոր կվաստակի մեր ընտրանին առաջիկա խաղերում։
Քվեարկել կարող եք կայքի աջ հատվածում։

6 խաղից հետո Հայաստանի հավաքականը J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 9 միավորով։ Իտալիան 18 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ Ֆինլանդիան 12 միավորով գտնվում է 2-րդ տեղում։