Անգլիայի Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» կորեացի հարձակվող Սոն Հյուն Մինը:
Հոկտեմբեր ամսին Սոնը դարձել է 4 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Լավագույնի կոչման համար պայքարում էին Ադամսը, Քոուդին, Ֆորնալսը, Գրիլիշը, Քեյնը, Տիագու Սիլվան ու Ուոկերը: