Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Մեդ Ֆոքսիս»-«Էրեբունի» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 111-96 հաշվով:
«Մեդ Ֆոքսիսը» 4 քառորդում էլ հաղթեց:
Խաղում ամենաարդյունավետը «Էրեբունիից» Թևիս Սմիթն էր՝ վաստակած 40 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 11 արդյունավետ փոխանցում:
9 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 6 հաղթանակ ու 15 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Էրեբունին» 9 խաղում տոնել է 3 հաղթանակ ու կրել 6 պարտություն: