«Լացիոն» ռիսկի է դիմում նորից բախվելու շատ լուրջ խնդիրների՝ կապված կորոնավիրուսի համավարակի ընթացքում ընդունված բժշկական կանոնակարգը խախտելու հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հռոմեական ակումբի միանգամից մի քանի խաղացող կորոնավիրուսի կասկածի պատճառով չի մեկնել ՉԼ՝ «Զենիթի» դեմ խաղին: Բայց այդ ֆուտբոլիստները մասնակցել են Ա Սերիայի նախորդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղին:
Հիմա հայտնի է դարձել, որ «Լացիոն» լիգային նույնիսկ չի տեղեկացրել, թե որ խաղացողներն են վարակվել կորոնավիրուսով, ինչը կանոնակարգի կոպիտ խախտում է: Ներկայումս դատախազությունը քննություն է անցկացնում: