«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Ֆերենցվարոշի» դեմ խաղից առաջ խոսել է իր ֆուտբոլիստների վիճակի մասին:
«Կելլինին մարզվել է թիմի հետ, նա լավ է ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: Նա պատրաստ կլինի խաղալ «Ֆերենցվարոշի» դեմ:
Դիբալան վնասվածք չունի, բայց երեք հանդիպումներից հետո նա ֆիզիկապես ու հոգեպես հոգնած է: Ես պատրաստվում եմ նրան հանգստանալու հնարավորություն տալ «Լացիոյի» դեմ խաղից առաջ»,-ասել է Պիրլոն:
ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի «Ֆերենցվարոշ»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ի կեսգիշերին: