Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընակել էր «Ֆիորենտինային»:
12-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Սպինացոլան: Երկրորդ խաղակեսի 25-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Պեդրոն դրեց խաղի վերջակետը՝ 2-0: 88-րդ րոպեին «մանուշակները» մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մարիտնեսը:
«Ռոման» հաղթեց ու 11 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 7 միավորով 11-րդն է: