«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու «Ռեալի» փորձերը շարունակում են ապարդյուն լինել:
Sport.es-ը հայտնում է, որ ֆրանսիացուն ձեռք չբերելու դեպքում մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շորթ-լիստում 3 ֆուտբոլիստներ ունի:
Ըստ աղբյուրի՝ «Ռեալի» համար Պոգբային այլընտրանք են Քրիստիան Էրիկսենը («Տոտենհեմ»), Դոնի վան դե Բեկը («Այաքս») և Ֆաբիան Ռուիսը («Նապոլի»):
Հարկ է նշել, որ Էրիկսենի տրանսֆերը գնահատվում է 48 միլիոն եվրո, Ռուիսինը՝ 80, իսկ Վան դե Բեկինը՝ 60 միլիոն: