Միլանի «Ինտերը» 2020թ-ին կփորձի ձեռք բերել «Նապոլիի» առաջատարներից Դրիս Մերտենսին, տեղեկացնում է Het Nieuwsblad-ը:
Վերջին նշում է, որ 2020թ-ին Մերտենսը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և անվճար կարող է միանալ միլանյան գերակումբին:
Տեղեկացնենք, որ Մերտենսի ծառայություններվ հետաքրքրված են նաև չինական ակումբները, որոնք ֆուտբոլիստին առաջարկում են աստղաբաշխական աշխատավարձ՝ տարեկան 12 միլիոն եվրո: