ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «Ոսկե Գնդակի» քվեարկության արդյունքում 6-րդ տեղն է զբաղեցրել, բայց Փարիզում կայացած մրցանակաբաշխության ընթացքում նա կատարել է մանկության տարիների երազանքը՝ լուսանկարվել է Դիդյե Դրոգբայի հետ, որը վարում էր մրցանակաբաշխությունը:
Մբապեն բեմ է բարձրացել, որպեսզի հայտարարի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (խմբ. — մրցանակը ստացել է Մաթեյս դե Լիխտը), իսկ «Չելսիի» նախկին հարձակվողը նրան խնդրել է չշտապել, քանի որ ցանկացել է մի բան խոստովանել.
«10 տարի առաջ`«Չելսի»-«Բարսելոնա» խաղից հետո, ինձ մոտեցավ մի տղա ու խնդրեց լուսանկարվել; Այդ պահին ես մերժեցի նրան, քանի որ բարկացած էի արդյունքից: Ավելի ուշ իմացա, որ այդ տղան Կիլիան Մբապեն էր: Հիմա ես ցանկանում եմ վերադարձնել պարտքս»,- ասել է Դրոգբան:
Պարտքը վերադարձված է. Շատլե թատրոնի բոլոր հանդիսականները ոտքի կանգնեցին՝ լուսանկարում իրենց մասնակցությունն ունենալու համար.

Selfie time! 🤳
— #BallondOr (@francefootball) 2 декабря 2019 г.
EVERYBODY PLEASE STAND UP! 🙌🙌🙌 #ballondor pic.twitter.com/IKzPXRQDGS
«Չելսի»-«Բարսելոնա» հանրահայտ խաղի ժամանակ, որտեղ մենք տեսանք մրցավար Էվրեբեի վիճելի գործողություններն ու Բալլակի և Դրոգբայի ագրեսիվ պահվածքը, Մբապեն ընդամենը 10 տարեկան էր: Նա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում էր, քանի որ այդ ընթացքում փորձաշրջան էր անցնում լոնդոնյան ակումբում:
Կիլիանը Լոնդոնում մեկ շաբաթից էլ քիչ է մնացել, բայց ստացել է 10 համարի մարզաշապիկը, մարզվել է մանկապատանեկան թիմի հետ ու մասնակցել «Չարլթոնի» հետ խաղին:
«Մենք 6:0 կամ 7:0 հաշվով հաղթեցինք: Ես խաղում էի հարձակման գծում, բայց, կարծես, գոլ չխփեցի: Հիանալի փորձ էր. ես առաջին անգամ էի Անգլիայում, տեսա, թե ինչ տեսք ունի ֆուտբոլն այդ երկրում»,- հարցազրույցներից մեկում պատմել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Կիլիանը «Չելսի» տեղափոխվելու մտադրություն չի ունեցել. ֆուտբոլիստի հայրը՝ Վիլֆրիդը, ցանկանում էր, որ իր տղան ֆուտբոլային խաղի տարբեր մոտեցումներ տեսնի: Անգլիա ուղևորությունից մեկ տարի անց Մբապեն փորձաշրջանի մեկնեց «Ռեալ», բայց դարձյալ չմնաց այնտեղ:
Ֆրանսիացի պատանի ֆուտբոիստը ներկա էր ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղին ու խնդրեց լուսանկարվել Դրոգբայի հետ, բայց սկանդալային մրցավարությունից ու ՉԼ-ի եզրափակիչ դուրս չգալուց հետո, իվուարցին, իհարկե, տրամադրություն չուներ լուսանկարի ու, հավանաբար, դեմքի հենց այսպիսի արտահայտություն ուներ.

Մեկ շաբաթ անց Կիլիանն արդեն տեղափոխվեց «Չելսիից» ու վերադարձավ «Բոնդի» ֆուտբոլային դպրոց, որտեղ աշխատում էր իր հայրը:
Ի դեպ, 10 տարի անց՝ «Ոսկե Գնդակի» հանձնման արարողության ժամանակ Դրոգբան կրկնել է իր խելահեղ հայացքը 🙂
