Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կորոնավիրուսի երկրորդ դրական թեստն է հանձնել, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն առաջին թեստը հանձնել էր սեպտեմբերի 24-ին, երբ նրա մոտ արձանագրվել էր Covid 19:
Կորոնավիրուսով է վարակված նաև «Միլանի» մեկ այլ ֆուտբոլիստ ՝ Լեոնարդո Դուարտեն:
Հավելենք, որ հոկտեմբերի 17-ին կկայանա միլանյան դերբին: