Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը Արցախի Մարտունի քաղաքում ընկել է ադրբեջանական հրետակոծության տակ:
Լրագրողը փրկվել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել նրա ուշադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «Իմ Ռադիոյի» ֆեյսբուքյան էջը։
«Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել»,- գրում է էջը: