«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձել է «Common Goal» ֆոնդի անդամ։ Այս մասին գերմանացի մասնագետը հայտնել է ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որի արդյունքներով ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ։
«Ես հպարտ ու երջանիկ եմ, որ կարող եմ հայտնել, որ այսօրվանից համարվում եմ «Common Goal»-ի անդամ։ Սա գերազանց նախաձեռնություն է»,- ասել է Կլոպը։
«Common Goal»-ը ֆոնդ է, որի մասնակիցները՝ ֆուտբոլիստներն ու մարզիչները, աշխատավարձի 1 տոկոսը նվիրաբերում են բարեգործությանը։ Այն ստեղծվել է 2017 թվականին ՄՅՈՒ-ի ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատայի կողմից։