«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը «Նյու Օռլեանի» դեմ խաղում (114:110) վաստակեց NBA-ում իր 33000-րդ միավորը: Ընդհանուր առմամբ, Լեբրոնը վաստակեց 29 միավոր այդ խաղում:
Լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության մեջ չորրորդ խաղացողը, ով հատեց 33 հազար միավորի շեմը:
Այժմ Ջեյմսը ունի 33,008 միավոր, նա զիջում է Քոբի Բրայանթին (33.643), Կարլ Մալոնեին (36.928) և Քարիմ Աբդուլ-Ջաբբարին (38 387)
