Լուիս Սուարեսը լքեց Կատալոնիան և կարիերան կշարունակի «Աթլետիկոյում»: Եվ սա, իհարկե, ուժեղ հարված էր Լիոնել Մեսսիի համար, քանի որ ուրուգվայցին խաղադաշտում թիմի ավագի լավագույն ընկերն ու լավագույն գործընկերն էր:
Բայց ոչ միայն Մեսսին է հրաժեշտ տվել Սուարեսին ՝ նշելով, որ ուրուգվայցին «արժանի չէր այդպիսի վերաբերմունքի»: Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն հուզիչ հաղորդագրություն է գրել է Սուարեսի կնոջը՝ Սոֆիա Բալբիին:
«Քույրս, իմ ընկեր, շնորհակալ եմ այս տարիների համար, որ մենք միասին ենք անցկացրել, այսքան ուրախ պահերի, այսքան շատ ընկերների համար: Դուք մեզ համար ընտանիք էիք… Ես բառեր չունեմ նկարագրելու, թե որքան կկարոտեմ քեզ և քո հիանալի ընտանիքը:
Շատ շնորհակալություն։ Եվ թող կյանքը շարունակի մեզ միասին լավ պահեր պարգևել, և մենք հաստատ շուտով նորից կհանդիպենք:
Ես սիրում եմ քեզ։ Աշխարհի ողջ հաջողությունն այս նոր փուլում», — գրել է Անտոնելան:
Սոֆիան արագ պատասխանել է.
«Շնորհակալություն խոսքերի համար։ Ես սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ»:
https://www.instagram.com/p/CFiJjIWJG2I/?utm_source=ig_web_copy_link