Նախկին անվանի ֆուտբոլիստ, «Ռեալ Սոսիեդադի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Մադրիդի դատարանում Ալոնսոյին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ, հայտնում է Onda Cero-ն:
Հատկանշական է, որ իսպանացին երկրորդ անգամ է մեղադրվում:
Ավելի վաղ` 2011 թվականին, նրա մեղքը չէր ապացուցվել: