Տիագո Ալկանտարան մեկնաբանել է «Բավարիայից» հեռանալն ու «Լիվերպուլ» տեղափոխությունը.
«Այո՛, այս որոշումը կարիերայիս ամենաբարդն որոշումն էր, քանի որ ես որոշեցի հեռանալ այս «հրաշք» ակումբից: Մյունխենում ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ: Վերջին 7 տարիներն ինձ ֆուտբոլային առումով ամեն ինչ տվել են: Եղել են հաղթանակներ, նվաճումներ, եղել են նաև հիասթափություններ: Ամենինց շատ ուրախ եմ, որ Մյունխեն եկա երիտասարդ տարիքում, իսկ հիմա հեռանում եմ որպես կայացած ֆուտբոլիստ:
Իմ որոշումը միայն սպորտային բնույթ ունի: Ինձ նոր մարտահրավեր էր անհրաժեշտ: «Բավարիան» միշտ կմնա այն տեղը, որտեղ ես ինձ տանն եմ զգում: Շնորհակալություն, «Բավարիա»»,-գրել է Ալկանտարան: