«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դեպրեսիայի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ ակումբը հրաժարվել էր բաց թողնել նրան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այս մասին El Chiringuito հաղորդման եթերում հայտարարել է լրագրող Կիկե Դե Լուկասը:
Արգենտինացու վիճակը էլ ավելի է վատթարացել նրանով, որ ակումբից ոչ ոք նրան չի աջակցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին վրդովված է այն փաստից, որ թիմակիցները չեն աջակցում իրեն:
Օրերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել էր Լեո Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։