Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրեշիայի» դարպասը:
Հռոմեական թիմի գոլերը խփել են Սմոլինգը, Մանչինին և Ջեկոն:
Հիշեցնենք, որ հայտացուցակից բացակայում էր վնասվածքից դեռ չապաքինված Հենրիխ Մխիթարյանը:
Խաղի տեսությունն՝ այստեղ:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 25 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական: