«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է անհարմարություններ զգալ կոճի հատվածում։
Cope-ը գրում է, որ բելգիացի կիսապաշտպանը հատուկ աշխատանք է կատարում իր ֆիզիկական կարգավիճակը բարելավելու համար։ Սա հիմնականում արվում է կոճի հատվածում առկա խնդիրները վերացնելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ազարը չի մասնակցի սեպտեմբերի 20-ին կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը 2019 թվականի ամռանն է «Ռեալ» տեղափոխվել։ Անցած մրցաշրջանի մեծ մասը նա բաց է թողել կոճի վնասվածքի պատճառով։