«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը փոխել է խաղային համարը:
29-ամյա ֆրանսիացին հանդես կգա 7 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Կոուտինյոյին: Հիշեցնենք, որ բրազիլացին վերադարձել է Մյունխենից և, ամենայն հավանականությամբ, կմնա կատալոնական ակումբում: