Իտալական «Բոլոնյայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը բուժվել է կորոնավիրուսից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սերբ մարզիչը երկու թեստ է հանձնել, որոնց պատասխանները բացասական են եղել: Միխայլովիչն այժմ կարող է վերադառնալ թիմի մարզումներին:
Հիշեցնենք, որ 51-ամյա մասնագետը ռիսկային գոտում է գտնվում, քանի որ հիվանդ է լեյկոզով: 2019 թվականին նա քիմեոթերապիայի և ողնուղեղի փոխպատվաստպան է ենթարկվել: