Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպում է անվասայլակով բասկետբոլի միջազգային մրցաշար` Հայաստանի բաց առաջնություն:
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ առաջնությունը նվիրված է դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։
Առաջնությունը կայանալու է ՄԶՀՀԿ/նախկին «Միկա» մարզահամալիրում:
