Հայաստանի հավաքականի նորեկ և «Ժիլինայի» հարձկավող Վահան Բիչախչյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է մեծ ֆուտբոլում իր նորամուտի, հոր` մարզիչ Վարդան Բիչախչյանի հետ հարաբերությունների, Խինես Մելենդեսի՝ իր կյանքում ունեցած դերակատարության, ազգային հավաքականում գոլեր խփելու ցանկության և այլ թեմաների մասին:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվեց ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի առաջին 2 հանդիպումներին:
Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա խաղում (2:1) Բիչախչյանը խաղադաշտ դուրս չեկավ: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Էստոնիայի հավաքականի հետ: