Կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Սևիլյա», պատմել է, որ ակումբում այնպիսի որոշումներ են կայացվել, որոնք նա չի կարողացել հասկանալ։
«Եկել էր «Բարսելոնան» լքելու ժամանակը։ Միշտ պատրաստ եմ եղել խաղալու, բայց այնպիսի որոշումներ էին կայացվում, որոնք ես չէի հասկանում։ Հանուն թիմի ես պատրաստ էի ընդունել այդ որոշումները»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա Ռակիտիչը ակումբային մակարդակում մասնակցել է 42 խաղի, խփել 1 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։