«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը մտադրություն չունի թիմից հեռանալու։
Deportes Cuatro-ն գրում է, որ ուելսցի ֆուտբոլիստը հայտնել է «արքայական» ակումբին, որ չի պատրաստվում թիմից հեռանալ ու նաև չի պատրաստվում գնալ աշխատավարձի նվազեցման։
Բեյլը 2 տարվա պայմանագիր ունի «Ռեալի» հետ։ Անցած մրցաշրջանում նա շատ քիչ է խաղաժամանակ ստացել, իսկ վերջին խաղերում առհասարակ դուրս էր մնում հայտացուցակից։
Բեյլը հանդես է գալիս «Ռեալում» 2013 թվականից։