«Վեստ Արմենիա» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել պաշտպան 32-ամյա Գոռ Պողոսյանը: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գոռը «Նոր Մարաշ» ակումբի սան է, հանդես է եկել «Միկա»,«Արարատ Երևան» եւ «Ալաշկերտ» թիմերում, դարձել է գավաթակիր եւ սուպեռգավաթակիր: