«Նապոլիի» նորեկ Վիկտոր Օսիմենի դեբյուտը նեապոլիտանցիների կազմում պարզապես հիանալի է ստացվել: Հարձակվողը մեկնարկային կազմում է եղել «Լ’Աքվիլայի» դեմ ընկերական խաղում և առաջին 8 րոպեներին դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
21-ամյա խաղացողը գրավել է մրցակցի դարպասը 2-րդ, 3-րդ, 8-րդ րոպեներին, իսկ 28-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել: Հանդիպումն ավարտվել 11:0 հաշվով:
Օսիմենը այս ամառ «Լիլից» տեղափոխվեց «Նապոլի» 60 միլիոն եվրոյի դիմաց։ Նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերը դարձավ «Նապոլիի» պատմության մեջ ամենաթանկարժեքը, իսկ նախկինում այդպիսին համարվում էր Իրվինգ Լոզանոյի տրանսֆերը, ով անցյալ ամառ ՊՍՎ-ից տեղափոխվեց Նեապոլ 38 միլիոն եվրոյի դիմաց:
https://www.youtube.com/watch?v=-e3IZAbS_q8