«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը կկարողանա մասնակցել Անգլիայի Սուպերգավաթի «Արսենալի» դեմ խաղին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հնարավոր է նաև պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղադաշտում հայտնվելը:Նախկինում Վան Դայկը գլխի վնասվածք էր ստացել ընկերական խաղի ժամանակ: Ալեքսանդր-Առնոլդը բաց էր թողել մարզահավաքները Ավստրիայում:
Հայտնի է, որ Ջորդան Հենդերսոնը, Ժոել Մատիպը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Շաքիրին և Հարի Վիլսոնը չեն մասնակցի «Արսենալի» դեմ խաղին:
«Արսենալ» — «Լիվերպուլ» խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Արսենալի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ ոքին՝ 4,35, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 1,70։