Բելգիայի հավաքականի պաշտպան Անգա Դեդրիկ Բոյատան Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրի՝ Ռուսաստանի հետ խաղի երկրորդ կեսում դաշտ է դուրս է եկել ուրիշի մարզաշապիկով:
Ընդմիջումից հետո 28-ամյա ֆուտբոլիստը «Գազպրոմ Արենա» մարզադաշտի խաղադաշտ է դուրս եկել 23 համարի մարզաշապիկով՝ մեջքին գրված «Բատշուայի»: Բոյատան 10 րոպե խաղացել է այդ մարզաշապիկով, ինչից հետո նրան տվել են իր խաղաշապիկը:


Ռուսաստան-Բելգիա հանդիպումը կայանում է Սանկտ-Պետերբուրգում: Բելգիայի ընտրանին հաղթում է 4:0 հաշվով:
Բելգիացիները, 8 խաղից հետո վաստակելով 24 միավոր, գլխավորում են I խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Ռուսաստանի ընտրանին 21 միավորով 2-րդ տեղում է:
Վերջին՝ 10-րդ տուրում, Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Սան-Մարինոյի հետ, իսկ Բելգիան տանը կընդունի Կիպրոսին: Երկու խաղն էլ կկայանա նոյեմբերի 19-ին: