Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարևոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:
Marca-ի փոխանցմամբ՝ չնայած Լոնդոնի «Չելսիի» կողմից խաղացողի նկատմամբ մեծ հետաքրքրությանը՝ 27-ամյա սլովենացին պատրաստ է նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրել մադրիդյան ակումբի հետ:
Նշվում է, որ Օբլակի գործակալներն արդեն բանակցում են «Աթլետիկոյի» հետ նոր պայմանագրի շուրջ և շատ մոտ են այն երկարաձգելուն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Յանը Լա Լիգայում անցկացրել է 38 հանդիպում, որոնցից 17-ում նա անառիկ է պահել դարպասը: