«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տիագո Սիլվան կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
ESPN-ի փոխանցմամբ՝ բրազիլացի պաշտպանը որոշել է տեղափոխվել «Չելսի» ու արդեն 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել լոնդոնյան գրանդի հետ։
Հաղորդվում է, որ մնացել են մի քանի մանր դրույթներ պայմանագիրն ամբողջացնելու համար։ Այսօր Սիլվան շփվելու է «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ։
Ավելի վաղ 35-ամյա բրազիլացին հաստատել էր, որ ՉԼ-ի եզրափակիչում «Բավարիայի» դեմ խաղը (0-1) վերջինն էր նրա համար փարիզյան թիմի կազմում։