Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում օգոստոսի 19-ից 22-ը 5 հանդիպում է կայացել:
«Սևանը» հյուրընկալվելիս մրցել է «Փյունիկ-2»-ի հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ նույն հաշվով առավելության է հասել «Շիրակ-2»-ի նկատմամբ, 3-1 հաշիվն է գրանցվել նաև «Լեռնային Արցախ»-«Արարատ-Արմենիա-2» խաղում, որը կայացել է Էջմիածնում և ավարտվել տանտերերի հաղթանակով:
Տուրի մյուս խաղերում «Նորավանքը» 4-1 հաշվով առավելության է հասել «Վեստ Արմենիայի» նկատմամբ, իսկ ԲԿՄԱ 6-1 հաշվով ջախջախել է «Ալաշկերտ-2»-ին:
Այս տուրից հետո միանգամից 3 թիմ՝ ԲԿՄԱ-ն, «Սևանը» և «Լեռնային Արցախը» հավասար՝ 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը, այդուհանդերձ բանակայիններն առջևում են՝ լրացուցիչ ցուցանիշներով:
Առաջի խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի՝
1. | ![]() |
2 | 2 | 0 | 0 | 9 | 3 | 6 |
2. | ![]() |
2 | 2 | 0 | 0 | 6 | 1 | 6 |
3. | ![]() |
2 | 2 | 0 | 0 | 7 | 3 | 6 |
4. | ![]() |
2 | 1 | 0 | 1 | 6 | 4 | 3 |
5. | ![]() |
2 | 1 | 0 | 1 | 3 | 4 | 3 |
6. | ![]() |
2 | 1 | 0 | 1 | 4 | 5 | 3 |
7. | ![]() |
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
8. | ![]() |
1 | 0 | 0 | 1 | 1 | 3 | 0 |
9. | ![]() |
2 | 0 | 0 | 2 | 2 | 6 | 0 |
10. | ![]() |
2 | 0 | 0 | 2 | 3 | 7 | 0 |
11. | ![]() |
1 | 0 | 0 | 1 | 1 | 6 | 0 |